SELECTORNEWS
Загрузка...

04:27
9/02/2012
Сергей МИНАСЯН
Ռուսաստանը կփորձի հավասարակշռություն պահպանել Երևանի և Բաքվի հարաբերություններում
18:03 | 02/ 09/ 2010

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Ադրբեջանի հետ ունեցած հարաբերություններում Ռուսաստանը միշտ կփորձի հավասարակշռություն պահպանել, կարծում է Կովկասի Ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը:

«Միաժամանակ հասկանալի է, որ երաշխիքների տեսանկյունից Ռուսաստանն առավել լուրջ պարտավորություններ ունի Հայաստանի առջև, և ռազմաքաղաքական առումով նման պարտավորություններ չունի Ադրբեջանի դեպքում»,- հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա:

Ամեն դեպքում, ըստ Մինասյանի, Ռուսաստանը փորձում է պահպանել հավասարակշռությունը և ադրբեջանական կողմին համոզել, որ իրականում վերջին շրջանում նվաճված ռազմաքաղաքական համաձայնագրերը (Հայաստանի և Ռուսաստանի միջև) ուղղված չեն Ադրբեջանի դեմ:

Ադրբեջան կատարած երկօրյա այցի ընթացքում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը մտադիր է քննարկել նաև ղարաբաղյան կարգավորման խնդիրը:

Միաժամանակ քաղաքագետը չի բացառել նաև, որ ռուսական կողմն Ադրբեջանում կփորձի հնարավորության սահմաններում չեզոք դիրք պահպանել՝ կապված ռազմական գործողությունների վերսկսման հավանականության հետ (ղարաբաղյան հակամարտության գոտում. «Նովոստի-Արմենիա»):

«Պետք է հասկանալ, որ եթե անգամ նման հայտարարություններ արվեն, դրանք առաջին հերթին ադրբեջանական լսարանի համար կլինեն: Իրականում, բացի քարոզչական և տեղեկատվական դաշտից, նաև գոյություն ունի հստակ քաղաքականություն, այսինքն՝ այն փաստաթղթերը, որոնք ստորագրվել են վերջերս Երևանում»,- ասաց Մինասյանը: -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»