SELECTORNEWS
Загрузка...

04:29
9/02/2012
академия  футбола
Հայաստանի պետական գերատեսչությունների աշխատակիցները կպայքարեն Վարչապետի ֆուտբոլային գավաթի համար
12:55 | 03/ 09/ 2010

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախարարությունների և մի շարք այլ պետական գերատեսչությունների աշխատակիցները կմասնակցեն «ՀՀ Վարչապետի  գավաթ-2010»  ֆուտբոլային մրցաշարին, տեղեկացվում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կայքում, որը միջոցառման կազմակերպիչն է:

«Մրցաշարի նպատակն է նպաստել պետական գերատեսչություններում աշխատող անձանց շրջանում տարվող ֆիզկուլտուրային-առողջարարական և մարզական աշխատանքների աշխուժացմանը, նրանց  ֆիզիկական պատրաստականության  բարձրացմանը, ակտիվացնել  ֆուտբոլի  մասսայականությունը  Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների աշխատակիցների շրջանում, նպաստել «Արդար խաղ» և «Առողջ Հայաստան» սկզբունքների արմատավորմանը», - նշվում է տեղեկատվության մեջ:                         

Գավաթի մրցաշարը կմեկնարկի սեպտեմբերի 8-ին և կավարտվի սեպտեմբերի 30-ին: Մրցաշարին կմասնակցեն 13 նախարարությունների, կառավարության, աշխատակազմի, դատախազության, Անշարժ գույքի կադաստրի, Կենտրոնական բանկի աշխատակիցներ:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»