SELECTORNEWS
Загрузка...


23:29
22/05/2012

железная дорога
ՀԿԵ-ն բանակցություններ է վարում Հայաստանում տոմսերի վաճառքի էլեկտրոնային համակարգ ներդնելու շուրջ
16:21 | 03/ 09/ 2010

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն մատակարար ընկերություններից մեկի հետ բանակցություններ է վարում  Հայաստանում տոմսերի վաճառքի էլեկտրոնային համակարգ ներմուծելու վերաբերյալ, ուրբաթ լրագրողներին ասաց  ՀԿԵ գլխավոր ինժեներ Սերգեյ Հարությունյանը։

«Բանակցությունները տարվում են ընկերություններից մեկի հետ, որը ՀԿԵ-ի «Աէրոէքսպրես» տոմսերի վաճառքի լիովին մշակված ռուսական էլեկտրոնային համակարգ կներմուծի, որը թույլ կտա միջպետական ուղղություններով էլեկտրոնային տոմսերի վաճառք համակարգել»,- ասաց Հարությունյանը։

Ըստ նրա, նախագծի իրականացումը մտնում է 2011թ.-ի ՀԿԵ ներդրումային ծրագրի մեջ և առաջին հերթին կընդգրկի Երևանից մինչև Այրում ընկած շրջանները։

Հարությունյանը նշեց, որ ընկերությունը նախատեսել էր տոմսերի վաճառքի էլեկտրոնային համակարգի ներմուծումը, սակայն ֆինանսների և օպտիկամանրաթելային ենթակառուցվածքի սահմանափակ լինելու պատճառով նախագծի իրականացումը ձգձգվել է։

Ինչպես նշեց գլխավոր ինժեները, այսօր GNC-Alfa ընկերության հետ համագործակցության համաձայնագրի շրջանակներում տարբեր ուղղություններում երկաթուղու երկայնքով օպտիկամանրաթելային մայրուղու մալուխ է անցկացվում, որոնք իրենց մեջ ներառում են Երևան, Արարատ, Մասիս, Վեդի, Չարենցավան, Սևան, Հրազդան, Դիլիջան, Էջմիածին, Արմավիր, Զոդ քաղաքները։

«Աէրոէքսպրես» տոմսերի վաճառքի էլեկտրոնային համակարգի արժեքը 400 հազար դոլար է գնահատվում։

«Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵ-ն իր բալանսում ընդունել ՀԵ շարժակազմը 2008թ. հունիսի մեկից՝  «Հայկական երկաթուղիներ» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0—

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»