SELECTORNEWS
Загрузка...


23:35
22/05/2012

Правительство
Անկուսակցական նախարարներն ու նրանց տեղակալները կդառնան ՀՀԿ-ի անդամ. թերթ
11:03 | 01/ 02/ 2012

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Անկուսակցական նախարարներն ու  նրանց տեղակալները ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի առաջարկով կարող են շուտով ներառվել իշխող ՀՀԿ-ի կազմում, հաղորդում է «Հրապարակ» թերթը:

Միաժամանակ թերթը նշում է, որ կառավարության անդամների շրջանում այսօրվա դրությամբ անկուսակցական են միայն ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն ու ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Իշխող ՀՀԿ-ն 131-տեղանոց խորհրդարանում զբաղեցնում է տեղերի մեծամասնությունը՝ 63 մանդատ: Կուսակցությունը գլխավորում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Կուսակցությանն ամրագրված են ՀՀ ԱԺ խոսնակի և կառավարության նախագահի պաշտոնները, ինչպես նաև մի քանի նախարարական պորտֆել:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»