SELECTORNEWS
Загрузка...


23:36
22/05/2012

ՀՀ խորհրդարանը մերժեց կառավարության ներկայացրած «Դատական ծառայության մասին» օրինագիծը
15:03 | 07/ 02/ 2012

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Ազգային ժողովը երեքշաբթի նիստում մերժեց «Դատական ծառայության մասին» կառավարական օրինագիծը:

Օրինագծին կողմ քվեարկեց 62 պատգամավոր, դեմ՝ մեկը, իսկ 16 պատգամավորներ չմասնակցեցին քվեարկությանը: «Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցությունն ավելի վաղ լքել էր նիստերի դահլիճը:
Քվեարկությանը մասնակցելուց հրաժարվելու մասին ավելի վաղ հայտարարել էին նաև «Ժառանգություն» և ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունները՝ իրենց որոշումը բացատրելով նրանով, որ օրինագիծը հակասում է Հայաստանի կողմից իր վրա վերցրած միջազգային պարտավորթույններին:

Լրացումների փաթեթը նախատեսում է ընտրական հանձնաժողովների աշխատանքին համայնքային և դատական ծառայությունների աշխատանքի խոչընդոտների վերացում՝ հաշվի առնելով, որ այդ երկու ծառայությունները հատուկ ծառայության տեսակներ չեն, և դրանց վրա չեն տարածվում օրենքով նախատեսված սահմանափակումները: -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»