SELECTORNEWS
Загрузка...


23:39
22/05/2012

Ֆրանսիայի ոստիկանությունը գտել է Պիկասոյի՝ 180 հազար եվրո արժողությամբ ստեղծագործությունը
14:20 | 01/ 07/ 2010

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ֆրանսիայի ոստիկանությունը գտել է Պիկասոյի՝ 180 հազար եվրո արժողությամբ ստեղծագործությունը, որն առևանգվել է 2009 թվականի վերջին մասնավոր կոլեկցիոներից, հինգշաբթի հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ֆրանս Պրես գործակալությանը։

Գողությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 30-ին Ֆրանսիայի հարավում գտնվող Վար դեպարտամենտում, որտեղ կողոպտիչները կոտրել են գեղանկարների կոլեկցիոների տան դուռը, իսկ վերջինն այդ պահին հանգստանալիս է եղել Շվեդիայում։ Բացի Պիկասոյի «Աշխարհի շուրջպար» (La ronde de la paix) կտավից, տանից անհայտացել է 19-20-րդ դարերի ֆրանսիացի նկարիչների ևս 31 կտավ։ Գողոնի ընդհանուր արժեքը, հստակեցված տվյալներով, կազմել է 500 հազար եվրո։

Գողացված 32 գործերից 27-ը հաջողվել է գտնել Լա Սիոտա քաղաքի տներից մեկում (Բուշ դյու Ղոն դեպարտամենտ) անցկացված զննությունից հետո։

Իրավապահ մարմիններում աղբյուրների տվյալներով, կտավների գողության մասնակցության կասկածյալներից մեկը ձերբակալվել է, մյուս ենթադրվող կողոպտիչը հայտնաբերվել է Թաիլանդում։ -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»