SELECTORNEWS
Загрузка...


23:43
22/05/2012

Երևանի օպերային թատրոնի շենքը կվերազինվի մինչև 2012 թվականի ավարտը. նախարար
18:17 | 06/ 02/ 2012

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի.  /Նովոստի-Արմենիա/. 2012 թվականին կիրականացվի Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նորոգման և վերազինման ծրագիրը, երկուշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

«Այս աշխատանքները, հիմնականում, վերաբերում են բեմի մեխանիզմների նորոգմանը, որոնք կառուցման պահից չեն թարմացվել»,- երկուշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում ասաց նա:

Բացի այդ, նախարարի խոսքով, ամբողջությամբ կթարմացվի ձայնային և լուսային սարքավորումը:
Պողոսյանն ասաց, որ շենքի նորոգման և արդիականացման աշխատանքները կավարտվեն ընթացիկ տարվա դեկտեմբերին:

Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը ստեղծվել է 1933 թվականին: Իսկ շենքը կառուցվել է 1940 թվականին՝ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծով: -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»