SELECTORNEWS
Загрузка...


23:46
22/05/2012

Армия
Պետությունը կօգնի հայ զինծառայողներին բուհական ընդունելությանը պատրաստվելու կամ աշխատանք գտնելու հարցում
13:29 | 02/ 02/ 2012

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հաստատեց Պաշտպանության և Կրթության ու գիտության նախարարությունների մշակած փաստաթղթի նախագիծը, որի համաձայն, պետությունը պարտավորվում է աջակցել զինծառայողներին բուհի ընդունելության նախապատրաստման կամ աշխատանքի տեղավորման հարցերում:

«Երբ երիտասարդները վերադառնում են բանակից, հարց է առաջանում, թե ինչպես կդասավորվի նրանց հետագա կյանքը: Մենք պարտավորվում ենք բանակում աշխատել յուրաքանչյուր զինծառայողի հետ, որպեսզի պարզ դառնա, թե ինչ հնարավորություններ և ցանկություններ ունեն նրանք բանակում ծառայելուց հետո կրթությունը շարունակելու կամ կարիերան զարգացնելու համար»,- նիստում հայտարարեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ըստ նրա, պետությունը կաջակցի զինծառայողներին մասնագիտական կողմնորոշման հարցում, և եթե նրանք ցանկանան շարունակել իրենց կրթությունը, ապա բանակում հնարավորություններ կստեղծվեն բուհի կամ ուսումնարանի ընդունելությանը պատրաստվելու հարցում:

«Եթե զինծառայողն արդեն որոշել է, թե որ բնագավառում է ցանկանում աշխատել, մենք կօժանդակենք նրան այդ հարցում: Սա նշանակում է, որ մեր ընտանիքները հանգիստ կլինեն՝ իրենց երեխաներին բանակ ուղարկելով, քանի որ պետությունը կաջակցի նրանց աշխատանքի կամ բուհ ընդունվելու հետ կապված հարցերում»,- նշեց վարչապետը: -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»