SELECTORNEWS
Загрузка...


23:48
22/05/2012

ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները հավանության են արժանացրել «Խելացի պաշտպանություն» նախաձեռնությունը
14:13 | 03/ 02/ 2012

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ՆԱՏՕ-ի 28 անդամ-երկրների պաշտպանության նախարարները, ովքեր երկօրյա հանդիպում են անցկացնում Բրյուսելում, հավանության են արժանացրել, այսպես կոչված, «Խելացի պաշտպանություն» (Smart Defence) նախաձեռնությունը, որը նախատեսում է պաշտպանական ներուժի առավելագույն արդյունավետ օգտագործումը կոշտ տնտեսման պայմաններում սահմանափակ ֆինանսավորման դեպքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի խոսքերով, ով նախագծի նախաձեռնողն է, ինքն ակնկալում է, որ կողմերը կհասնեն քաղաքական համաձայնության «նախագծերի զգալի թվով, ինչպես նաև երկարաժամկետ հեռանկարի մոտեցմամբ, որը «Խելացի պաշտպանությունը» դարձնում է գլխավոր կողմնորոշիչը մեր գործունեության ժամանակ» մինչև այս տարվա մայիսին Չիկագոյում կայանալիք գագաթնաժողովը:

ՆԱՏՕ-ի անդամ-երկրների պաշտպանության նախարարները, մասնավորապես, պայմանավորվել են ուսումնասիրել «Խելացի պաշտպանության» կիրառման հնարավորություններն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ հետևումը, հետախուզությունը, լոգիստիկան և ուսուցումը, ինչպես նաև ռազմական փոխգործակցության այլ ոլորտներում, որոնք առաջնահերթ են դաշինքի համար:

Նախատեսվում է, որ «Խելացի պաշտպանություն» նախաձեռնության իրականացումը հավանության կարժանանա ՆԱՏՕ անդամ-երկրների առաջնորդների և կառավարությունների ղեկավարների կողմից Չիկագոյում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»