SELECTORNEWS
Загрузка...


23:51
22/05/2012

Армянская АЭС
Ռուսաստանն ու Հայաստանը պատրաստ են սկսել Հայաստանի ատոմային նոր էներգաբլոկի կառուցումը
14:59 | 07/ 02/ 2012

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/.  Ռուսաստանն ու Հայաստանը պատրաստ են համատեղ ջանքերով արագացնել Հայաստանի ատոմային նոր էներգաբլոկի կառուցման նախագծի իրագործումը, նշվում է երեքշաբթի Երևանում ռուս-հայկական բանակցությունների արդյունքում ԶԼՄ-ների համար պատրաստված հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է, որ երկու երկրների համար գերակա է մնում ատոմային ոլորտի համագործակցությունը, որը համապատասխանում է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի շահերին:
Հայաստանի իշխանությունները պատրաստվում են կառուցել փաստացիորեն նոր կայան Հարավային Կովկասում միակ Հայկական գործող ԱԷԿ-ի տեղում: Առայժմ խոսքը 1000 ՄՎտ հզորությամբ մեկ էներգաբլոկի կառուցման մասին է:

Հայաստանի էներգետիկայի նախարարության տվյալներով, նախագծի արժեքը կարող է կազմել 5-6 միլիարդ դոլար: Այդ նախագծի իրականացման համար արտասահմանյան կապիտալ ներգրավելու համար Հայաստանի խորհրդարանը 2006 թվականին վերացրել է ատոմային նոր էներգաբլոկերի սեփականության իրավունքի պետական մենաշնորհը: -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»