SELECTORNEWS
Загрузка...

09:11
9/02/2012
Мариус Лукошюнас
Հայաստանի հետ շատ հեշտ է աշխատել. ՅՈՒՆԵՍԿՕ
16:01 | 17/ 06/ 2010

«Նովոստի-Արմենիա» - Պարոն Լուկոշյունաս, ի՞նչ ծրագրեր է ՅՈՒՆՍԵԿՕ-ն իրականացնում Հայաստանում։

Լուկոշյունաս – Մենք չորս գլխավոր ուղղություն ունենք՝ կրթություն, գիտություն, մշակույթ և հաղորդակցություն (տեղեկատվություն)։ Հայաստանի մասով մենք բավական շատ ծրագրեր ենք իրականացնում, մասնավորապես, Մատենադարանի և դրա հավաքածուի մասով, աշխատակիցների համար թանգարանային դասընթացներ ենք կազմակերպում, աջակցում ենք մարզերի ԶԼՄ-ներին։ Անշուշ, շատ աշխատանքներ են տարվում նաև կրթության ոլորտում, օգնում ենք հայ գիտնականներին մեկնել արտերկիր՝ մասնակցելու գիտական քննարկումների։

«Նովոստի-Արմենիա» - Ինչպե՞ս եք գնահատում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրերի արդյունքները Հայաստանում։

Լուկոշյունաս - Պետք է ասեմ, որ մենք հիանալի հարաբերություններ ունենք  Հայաստանի հետ, հայ գիտնականների, ուսուցիչների, արհմիությունների, մշակութային հանրության, ինչպես նաև կառավարության և նախարարությունների հետ, որոնք պատասխանատու են այդ ոլորտի համար։ Ընդհանրապես Հայաստանի հետ շատ հեշտ է աշխատել, մենք միմյանց կես խոսքից ենք հասկանում, և հայ գիտնականները, և ղեկավարները շատ զարգացած մարդիկ են, տեղյակ են համաշխարհային միտումներին, հասկանում են մեզ և օգնում են մեզ իրենց հասկանալ, և այդ պատճառով ամեն ինչ շատ հեշտ և լավ արդյունքով է տեղի ունենում։

«Նովոստի-Արմենիա» - Կա՞ն խնդիրներ, որոնց հետ ՅՈՒՆԵՍԿՕ-ն բախվում է մեր երկրում։

Լուկոշյունաս – Գիտե՞ք, ես կասեի այսպես, եթե ինչ-որ խնդիր ճանապարհի սկզբին նկատվում է, ապա մենք այն լուծում ենք, այդ պատճառով ճանապարհի վերջին որևէ բան այլևս չի մնում:

 «Նովոստի-Արմենիա» - Ինչպե՞ս են Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գտնվող հուշարձանների պահպանության հետ կապված հարցերը:

Լուկոշյունաս - Ինձ դժվար է մանրամասն այդ մասին խոսել, քանի որ զբաղվում եմ հաղորդակցության և տեղեկատվության բաժանմունքով: Սակայն ես գիտեմ, որ այդ ոլորտում լուրջ քայլեր են ձեռնարկվում, մի քանի հայկական հուշարձաններ ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ռեեստրում։ Դրանք և վանքեր են, և եկեղեցիներ, դրանք պահպանվում են հայկական կողմից և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից, ոչ մի հավակնություն չկա։ Բայց մենք անշուշտ գիտենք, որ տարածաշրջանում ոչ բոլոր խնդիրներն են լուծված, և պետք է այդ ուղղությամբ աշխատել։

 «Նովոստի-Արմենիա» - Ինչպե՞ս եք գնահատում Մինսկում կայացած «Գործընկերություն հանուն ապագայի» V բելառուսական միջազգային մեդիաֆորումը:

Լուկոշյունաս - ՅՈՒՆԵՍԿՕ-ն միշտ աջակցում է այն  քննարկումները, որոնց ժամանակ մարդիկ խոսում են, ստեղծագործական և պրոֆեսիոնալ կապեր են հաստատում, և ես կարծում եմ, որ երբ ճանաչում ես քո գործընկերոջը, դու նրա հետ կխոսես, դու երբեք չես ցանկանա նրան վատություն անել։ Այս իմաստով Մինսկում կայացած քննարկումը հենց այդպիսին է, որտեղ լրագրողները կարող են զրուցել, ծանոթություններ հաստատել, տեղեկատվություն և ստեղծագործական ծրագրեր փոխանակել։ -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»