SELECTORNEWS
Загрузка...

09:09
9/02/2012
Степан Шакарянц
Ղարաբաղն Ադրբեջանի հանդեպ լոկալ ռազմական հաղթանակ է տարել Չայլու գյուղում
16:10 | 02/ 09/ 2010

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղի Պաշտպանական բանակի զինծառայողները, հարձակում գործելով ադրբեջանական դիվերսանտների վրա, լոկալ ռազմական հաղթանակ են տարել, ինչն արդյունավետ հետևանքների կհանգեցնի, կարծում է հայ փորձագետ Սերգեյ Շաքարյանցը:

Օգոստոսի 31-ի առավոտյան Ադրբեջանը փորձեց դիվերսիոն ակցիա իրականացնել Ղարաբաղի հյուսիս-արևելքում՝ Վերին Չայլու գյուղի մոտակայքում: Սակայն ղարաբաղյան բանակի առաջնային դիրքերի զինծառայողները ժամանակին նկատել են թշնամու հատուկ նշանակության ջոկատի մարտիկների տեղաշարժը և անհապաղ համապատասխան գործողություններ ձեռնարկել՝ պատճառելով հակառակորդին կորուստեր և հետ շպրտելով նրան դեպի ելակետ: ԼՂՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն, սադրանքի հետևանքով ադրբեջանական կողմը կրել է յոթ մարդկային զոհ, կան վիրավորներ: Ղարաբաղյան կողմից մեկ զինծառայող վիրավորվել է:

«Ես կարծում եմ, որ սա կարելի է ոչ միայն հակահարված համարել, այլև՝ փոքր տեղային ռազմական հաղթանակ, որը լուրջ բարոյական ազդեցություն կունենա, ինչն անպայման ինչ-որ հստակ արդյունավետ հետևանքների կհանգեցնի»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում ասաց Շաքարյանցը:

Ըստ նրա, հերթական անգամ հաջողվել է համաշխարհային հանրությանը ցույց տալ, որ կայունության, անվտանգության և Անդրկովկասի աշխարհագրական դաշտի տվյալ հատվածում պատերազմ չսկսելու երաշխիքը հենց Արցախի Հանրապետության Զինված ուժերն են:

Փորձագետը նշեց, որ Չայլուում տարած ռազմական հաղթանակն ադրբեջանական կողմի վրա «սառը ցնցուղի ազդեցություն» թողեց: Սա իհարկե շատ տաք գլուխներ կսառեցնի, որոնք, հնարավոր է,  Բաքվում ինչ-որ գործողություններ են ծրագրում, և, բնականաբար, նրանց կստիպի նորովի վերագնահատել ընթացիկ իրավիճակը, որը տիրում է սահմանի այն հատվածներում, որոնք նրանք նախկինում ինչ-որ հարձակողական դիվերսիոն բնույթի պատրաստությունների համար հնարավոր ուղղություններ էին դիտարկել»,- ասաց Շաքարյանցը:

Ըստ նրա, ղարաբաղյան ուժերի կողմից ադրբեջանական կողմին հասցված «քթի կտտոցը» բարոյական առումով շատ կարևոր էր: Ըստ փորձագետի, ղարաբաղյան կողմին հաջողվել է հաստատել սեփական Զինված ուժերի մարտունակության վարկանիշը:

Միաժամանակ փորձագետը կարծում է, որ Ադրբեջանը կարող է նմանօրինակ սադրանքների փորձեր ձեռնարկել նաև սահմանի այլ հատվածներում:

«Ամեն դեպքում, ԼՂՀ-ի և Հայաստանի ռազմական իշխանությունները պետք է արագ փոխազդեցության մեթոդ կիրառեն այն դեպքում, եթե նմանօրինակ ավանտյուրային լայնամասշտաբ պատասխան տալու կարիք լինի»,- ասաց Շաքարյանցը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»