ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Մոսկվայում մարտի 30-ը սգո օր է հայտարարվել՝ երկուշաբթի Մոսկվայի մետրոյի երկու կայարաններում տեղի ունեցած պայթյունների զոհերի կապակցությամբ, լրագրողներին հայտնեց Մոսկվայի քաղաքապետ մամուլի քարտուղար Սերգեյ Ցոյը:
Վերջին տվյալներով մահացել է 37 մարդ, տասնյակ վիրավորներ կան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Մոսկվայի կառավարությունը բժշկական օգնություն է ցույց տալիս բոլոր տուժածներին՝ անկախ նրանց բնակության վայրից»,- ասել է Ցոյը:
Նրա խոսքով, մշակվում են տուժածներին օգնելու մի շարք այլ միջոցներ:
«Այդ նպատակով պատրաստվում է Մոսկվայի կառավարության համապատասխան որոշումը»,- տեղեկացրել է քաղաքապետի մամուլի քարտուղարը:-0-
