SELECTORNEWS
Загрузка...

09:07
9/02/2012
Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած պայթյուններից տուժածների գրեթե կեսը մինչև 40 տարեկան են
16:39 | 29/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած պայթյուններից տուժածների գրեթե կեսը մինչև 40 տարեկան են, ՌԴ ԱԻՆ ճգնաժամային իրավիճակների կառավարման ազգային կենտրոնում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում հայտնել է Առողջապահության և սոցզարգացման նախարար Տատյանա Գոլիկովան, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։  

Պայթյունները տեղի են ունեցել երկուշաբթի առավոտյան Մոսկվայի մետրոյի Սոկոլնիկիի գծի «Լուբյանկա» և «Պարկ կուլտուրի» կայարաններում 45 րոպե տարբերությամբ։ Զոհվածների թիվը հասել է 37-ի, վիրավորներինը՝ 65-ի։

«Պետք է նշեմ, որ տուժածներից 25-ը մինչև 40 տարեկան են»,- ասել է Գոլիկովան։

Նա նշել է, որ տուժածների համար արյունն ու դեղորայքը բավարար քանակությամբ է։ «Բայց եթե հարկ լինի, մենք կգտնենք լրացուցիչ միջոցներ»,- ընդգծել է Գոլիկովան։ -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»