ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Երկու հայուհի է տուժել Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած պայթյունի ժամանակ, տեղեկացնում է Ռուսաստանի ԱԻՆ կայքը։
ԱԻՆ տվյալներով, պայթյունի ժամանակ տուժել են 18-ամյա Հասմիկ Ժորայի Մարտիրոսյանը, ով տեղափոխվել է Մոսկվայի թիվ 36 քաղաքային հիվանդանոց, և 55-ամյա Աննա Հովհաննեսի Փորքշեյանը։ Նա տեղափոխվել է թիվ 64 քաղաքային հիվանդանոց։
Երկուշաբթի առավոտյան մետրոյի «Լուբյանկա» և «Պարկ կուլտուրի» կայարաններում պայթյուններ են տեղի ունեցել։ Վերջին տվյալներով, զոհվել է 37 մարդ, հոսպիտալացվել են 65-ը։ Հարուցվել է երկու քրեական գործ ՌԴ ՔՕ 205-րդ հոդվածի 3-րդ մասով (ահաբեկչություն)։ -0-
