ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Մոսկվայում «Պարկ կուլտուրի» կայարանում հայտնաբերվել է չպայթած գոտի՝ պայթուցիկով, ՌԻԱ Նովոստիին է տեղեկացրել ՌԴ Անվտանգության դանային խորհրդի վարչության աղբյուրը:
Երկուշաբթի առավոտյան մետրոյի «Լուբյանկա» և «Պարկ կուլտուրի» կայարաններում պայթյուններ են տեղի ունեցել։ Վերջին տվյալներով, զոհվել է 37 մարդ, հոսպիտալացվել են 65-ը։ Հարուցվել է երկու քրեական գործ ՌԴ ՔՕ 205-րդ հոդվածի 3-րդ մասով (ահաբեկչություն)։ -0-
