SELECTORNEWS
Загрузка...


05:59
23/05/2012

Տատիկն իր թոռնիկին դուրս է գցել պատուհանից
14:57 | 31/ 01/ 2012

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Նովգորոդում բնակվող և շիզոֆրենիայով տառապող կինը երկուշաբթի իր փոքրիկ թոռնիկին դուրս է նետել պատուհանից: Երեխան վերակենդանացման բաժանմունքում է, երեքշաբթի ՌԻԱ Նովոստիին է հայտնել  մարզային ՔԿՔՎ-ն:

«Նովգորոդի միկրոշրջաններից մեկում տեղի ունեցած պատահարի մասին տեղեկությունը ստացվել է երկուշաբթի օրվա երկրորդ կեսին»,- ասել է գործակալության զրուցակիցը: Նախնական տվյալներով, երկու տարին չբոլորած երեխային տատիկը դուրս է գցել երկրորդ հարկի պատուհանից:

«Մանուկը ծանր վնասվածքներով վերակենդանացման բաժնում է»,- ասել է գործակալության զրուցակիցը: Նախնական տվյալների համաձայն, երեխային դուրս նետած կինը հաշվառված է որպես շիզոֆրենիայով հիվանդ:
Քրեական գործի հարուցման հարցը լուծման փուլում է: -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»