ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հունվարի 20-ին ՄԱԿ-ում Հայաստանի ու Մալավիի մշտական ներկայացուցիչներ` Կարեն Նազարյանը և Բրայան Բոուլերը ստորագրեցին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին Համատեղ հայտարարություն:
Ինչպես տեղակավնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, Հայաստանն ու Մալավին հանդիսանալով դեպի ծով ելք չունեցող երկրներ, երկուստեք պայմանավորվել են ակտիվացնել շփումները ՄԱԿ-ի շրջանակում քննարկվող, մասնավորապես, կայուն զարգացմանը միտված հարցերի շուրջ:
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունում Համատեղ հայտարարության ստորագրման արարողությանը հետևած զրույցի ընթացքում դեսպանները կարևորվել են համագործակցության խթանումը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում:--0-
