SELECTORNEWS
Загрузка...


06:04
23/05/2012

Հայաստանի և Ռուսաստանի տրանսպորտի նախարարները հաջորդ շաբաթ երկկողմ համագործակցության հարցեր կքննարկեն
16:03 | 01/ 02/ 2012

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Ռուսաստանի տրանսպորտի նախարարները՝ Մանուկ Վարդանյանը և Իգոր Լևիտինը, փետրվարի 6-7-ը Երևանում ռուսական պատվիրակության այցի ընթացքում բեռնափոխադրման և ուղևորափոխադրման հարցեր կքննարկեն:

ՌԴ տրանսպորտի նախարար, ՌԴ-ի և ՀՀ-ի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական մասի նախագահ Իգոր Լևիտինն այցի շրջանակներում Երևանում կհանդիպի ՀՀ վարչապետ, Միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ:

«Հիմնականում նախարարի այցը պայմանավորված է միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում համագործակցության հարցերով: Բայց, բնականաբար, նաև կքննարկվեն երկու գերատեսչությունների միջև գործնական հարցեր, մասնավորապես՝ ուղևորափոխադրման, բեռնափոխադրման և երկաթուղային փոխադրումների ոլորտի հարցեր»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Վարդանյանը: -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»