SELECTORNEWS
Загрузка...

15:52
7/02/2012
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին
17:35 | 08/ 02/ 2010

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը երկուշաբթի հաղորդագրություն է տարածել ադրբեջանցի զինծառայողների կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ։

Հաղորդագրության համաձայն` հրադադարի ռեժիմի խախտման դեպքերն  արձանագրվել են փետրվարի 6-7-ը և  օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում։  

«Հակառակորդը փոքր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծել է Հորադիզ, Մեհդիլի, Չախրլը, Նուզգեր, Կարախանբեյլի, Քարվենդ, Նովրուզլու, Շուրաբադ, Քենգեռլի, Շխլար, Ջրաբերդ և Թալիշ ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը»,- ասվում է հաղորդագրությունում։

Մամուլի ծառայությունից հայտնեցին, որ պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է: -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»