SELECTORNEWS
Загрузка...


06:05
23/05/2012

Ղարաբաղի Քյուրաթաղ գյուղում տեղի է ունեցել արտեզյան ջրհորի շահագործման հանձնելու արարողությունը
13:15 | 23/ 02/ 2010

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Քյուրաթաղ գյուղում նախօրեին տեղի է ունեցել արտեզյան ջրհորի շահագործման հանձնելու արարողությունը

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից, բացման արարողությանը ներկա էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, ԼՂՀ Հադրութի շրջկենտրոնի ներկայացուցիչներ, քյուրաթաղցիներ:

Քյուրաթաղ գյուղում բացվել է նաև բուժկետի նորոգված շենքը:

Արտեզյան ջրհորի կառուցումն ու բուժկետի նորոգումն իրականացվել է Քյուրաթաղ գյուղում ծնված, գործարար, մոսկվաբնակ Վալերի Գազարովի միջոցներով:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»