ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ կառավարությունը երեքշաբթի հերթական նիստի ընթացքում հաստատել է այս տարի ԼՂՀ պետբյուջեի միջոցներով ծրագրված մշակութային ու երիտասարդական միջոցառումների ծրագիրը:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից, ընթացիկ տարում հատուկ պետական ուշադրություն է հատկացվելու շնորհալի երեխաներին ու տարբեր փառատոնների անցկացմանը:
Պատրաստվում է նաև մշակութային ծրագիր ոչ պետական միջոցների հաշվին: -0-
