SELECTORNEWS
Загрузка...

15:51
7/02/2012
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին
17:53 | 26/ 02/ 2010

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը ուրբաթ հայտարարել է, որ ադրբեջանցի զինծառայողները խախտել են հրադադարի ռեժիմը։  

Հաղորդագրության համաձայն՝ հրադադարի խախտման դեպքեր են արձանագրվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի շփման գծի մի շարք հատվածներում փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը և օրվա ընթացքում։

«Հակառակորդը փոքր տրամաչափի հրազենից, դիպուհար հրացանից կրակ է բացել Հորադիզի, Սեյսուլանի, Ջրաբերդի և այլ բնակավայրերի ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մամուլի ծառայությունից նշում են, որ պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է։

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում ղարաբաղյան կողմից կորուստներ չկան։ -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»