ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մոտ ուրբաթ Ստեփանակերտ քաղաքի զարգացմանը նվիրված խորհրդակցություն տեղի ունեցավ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Խորհրդակցության ընթացքում զեկույցներով հանդես եկան Ստեփանակերտի քաղաքապետ Վազգեն Միքայելյանը, Ստեփանակերտի զարգացման հիմնադրամի տնօրեն Դավիթ Չիթչյանը և «Ճարտնախագիծ» ՍՊԸ տնօրեն Մամիկոն Ֆարսյանը:
«Հանրապետության ղեկավարը կարևորել է մայրաքաղաքի համաչափ զարգացումը` այն համարելով լավ խթան երկրի տնտեսության առաջընթացի համար: Նախագահն ընդգծել է նախատեսվող աշխատանքների պատշաճ և որակյալ իրականացման անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, ԼՂՀ քաղաքաշինության նախարար Անահիտ Վարդանյանը և պաշտոնատար այլ անձինք:-0-
