SELECTORNEWS
Загрузка...

15:48
7/02/2012
Լեռնային Ղարաբաղում աճել է նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը
11:25 | 03/ 03/ 2010

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքը 2010 թ.-ի մարտի 1-ի դրությամբ կազմել է 36,2 հազար դրամ, ասվում է ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվության մեջ:

Ըստ տեղեկատվության, նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքը նշված ժամանակահատվածում կազմել է 23, 4 հազար դրամ:

«Ընթացիկ տարվա փետրվարի 1-ի ցուցանիշի համեմատ, նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն աճել է 3,7 տոկոսով, իսկ 2009թ.-ի մարտի 2-ի համեմատ՝ 9,5 տոկոսով», - նշվում է տեղեկատվության մեջ:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»