18:43
30/07/2010
ԼՂՀ նախագահը ծանոթացել է Մեծ շեն գյուղի խնդիրներին
19:09 | 04/ 03/ 2010

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 4-ին այցելել է Մարտակերտ շրջկենտրոն, որտեղ ծաղկեպսակներ է դրել արցախյան ազատամարտի հրամանատարներ Վլադիմիր Բալայանի և Սասուն Հակոբյանի հուշարձաններին, ինչպես նաև եղել տեղի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցում և ծանոթացել ուսման պայմաններին:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, շրջկենտրոնից նախագահը ուղևորվել է Մեծ Շեն գյուղ:

Բակո Սահակյանը հանդիպել է գյուղի բնակչության հետ, հետաքրքրվել է գյուղում առկա հիմնախնդիրներով: Երկրի ղեկավարը հանձնարարել է հանրապետական եւ շրջանային համապատասխան կառույցներին հնարավորինս կարճ ժամկետում լուծել գյուղի ջրամատակարարման խնդիրը: -0-

 

 

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»