18:40
30/07/2010
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին
19:49 | 10/ 03/ 2010

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը չորեքշաբթի հայտնում է Ադրբեջանի զինծառայողների կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին:

Հաղորդագրության համաձայն` մարտի 9-ի լույս 10-ի գիշերը և այսօրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Զինված ուժերի շփման գծի մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր:

«Հակառակորդը փոքր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծել է Նուզգեր, Աշաղը, Աբդուռահմանլի, Կարախանբեյլի, Աշաղը Սեյիդահմեդլի, Աշաղը Վեյսալի, Քարվենդ, Բաշ-Քարվենդ և Կարմիրավան ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Մամուլի ծառայությունից նշեցին, որ Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»