SELECTORNEWS
Загрузка...


06:11
23/05/2012

Ղարաբաղում մարտի 20-ին ծառատնկման միամսյակ է մեկնարկում
14:01 | 15/ 03/ 2010

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ վարչապետ Ա.Հարությունյանի որոշմամբ` 2010 թ.-ի մարտի 20-ից մինչև ապրիլի 20-ը ԼՂՀ-ում կանցկացվի ծառատնկման, սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքների միամսյակ:

Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին

ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ

կապերի վարչությունից, Ղարաբաղի վարչապետի որոշման համաձայն՝ հանրապետության նախարարությունների, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների, Ստեփանակերտի քաղաքապետարանի, շրջանների վարչակազմերի և համայնքների ղեկավարներին հանձնարարված է մշակել և իրականացնել կոնկրետ միջոցառումներ` կատարվելիք աշխատանքների բնագավառների և ծավալների որոշման, դրանց տեխնիկական, նյութական և կազմակերպական ապահովման հարցերի լուծման, միամսյակին ոլորտի, քաղաքային և գյուղական համայնքների, բոլոր ուսումնական հաստատությունների, կազմակերպությունների, հիմնարկների` անկախ սեփականության ձևից, և քաղաքացիների մասնակցության ապահովման ուղղությամբ:

 

Միամսյակի արդյունքներով, սահմանված ձևով հաշվետվություններ կներկայացվեն ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայություն` մինչև 2010 թվականի մայիսի 1-ը:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»