ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը երկուշաբթի հաղորդագրություն է տարածել ադրբեջանցի զինծառայողների կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին։
Հաղորդագրության համաձայն՝ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերն արձանագրվել են ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում՝ մարտի 13-14-ը և այսօրվա ընթացքում։
«Հակառակորդը փոքր տրամաչափի հրաձգային զենքից և դիպուկահար հրացաններից գնդակոծել է Հորադիզ, Կուրապատկինո, Շըխլարա, Ջրաբերդ, Սեյսուլան, Վերին Չայլու, Գյուլիստան և այլ ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների առաջնային հենակետերը»,- ասվում է հաղորդագրությունում։
Մամուլի ծառայությունից նշեցին, որ խաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:-0-
