ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ. /Նովոստի-Արմենիա/. Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 16-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության գրականության և սպորտի բնագավառների մի խումբ անվանի ներկայացուցիչների հետ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից:
Հանդիպմանը, որին մասնակցում էին գրող-հրապարակախոս Զորի Բալայանը, Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանը, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեոնիդ Հայրապետյանը, քննարկվել են գրականության և սպորտի զարգացմանն առնչվող հարցեր: Այդ համատեքստում հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստան–Արցախ–Սփյուռք կապերի ամրապնդմանը:
Հանդիպմանը ներկա էր ԼՂՀ գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը:-0-
