SELECTORNEWS
Загрузка...

08:44
9/02/2012
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին
19:45 | 18/ 03/ 2010

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հինգշաբթի հաղորդագրություն է տարածել ադրբեջանցի զինծառայողների կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին։

Հաղորդագրության համաձայն՝ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերն արձանագրվել են ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք  հատվածներում՝ մարտի 17-18-ի գիշերը և այսօրվա ընթացքում։

«Հակառակորդը փոքր տրամաչափի հրաձգային զենքից և դիպուկահար հրացաններից գնդակոծել է Կարախանբեյլի, Շըխլար, Բաշ Քարվենդ, Ջրաբերդ, Շուրաբադ և այլ ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների առաջնային հենակետերը»,- ասվում է հաղորդագրությունում։

Մամուլի ծառայությունից նշեցին, որ պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»