SELECTORNEWS
Загрузка...


06:15
23/05/2012

ԼՂՀ նախագահն ընդունել է Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրենին
19:19 | 19/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ուրբաթ ընդունել է Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանին, տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Ինչպես նշվում է հաղորդագրությունում, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել գործարանի կողմից 2009 թվականին Արցախում իրականացված աշխատանքներին և 2010 թվականի անելիքներին:

«Երկրի ղեկավարը կարևորել է Երևանի կոնյակի գործարանի դերը  հանրապետության խաղողագործության զարգացման գործում` ընդգծելով,  որ անհրաժեշտ է ավելի համակարգված ու երկարաժամկետ դարձնել գործարանի ներգրավվածությունը մեր տնտեսության մեջ»,- նշվում է մամուլի հաղորդագրությունում։

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը: -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»