ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը երկուշաբթի հաղորդագրություն է տարածել ադրբեջանցի զինծառայողների կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին։
Հաղորդագրության համաձայն՝ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերն արձանագրվել են ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում՝ մարտի 20-21-ի գիշերը և այսօրվա ընթացքում։
«Հակառակորդը փոքր տրամաչափի հրաձգային զենքից և դիպուկահար հրացաններից գնդակոծել է Հորադիզ, Կորղան, Բաշ-Քարվենդ, Լևոնարխ, Սեյսուլան, Ջրաբերդ, Վերին Չայլու, Կարմիրավան, Տալիշ և այլ ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների առաջնային հենակետերը»,- ասվում է հաղորդագրությունում։
Մամուլի ծառայությունից նշեցին, որ պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:-0-
