SELECTORNEWS
Загрузка...

08:27
9/02/2012
ԼՂՀ նախագահը բարձր է գնահատում Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքը
19:22 | 22/ 03/ 2010

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը երկուշաբթի ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության ղեկավար Սոֆիա Պագսլիին:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են 2009 թվականին կազմակերպության կողմից իրականացված գործունեությանը և 2010 թվականի անելիքներին վերաբերող հարցեր:

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել այս հեղինակավոր միջազգային կառույցի աշխատանքն Արցախում` ընդգծելով, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կարևոր դերակատարություն ունի հանրապետությունում մարդասիրական տարբեր ծրագրերի իրականացման գործում:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»