SELECTORNEWS
Загрузка...


06:19
23/05/2012

Պետությունը պետք է հատուկ վերաբերմունք ցուցաբերի սոցիալապես անապահով խավերի նկատմամբ. ԼՂՀ նախագահ
11:50 | 25/ 03/ 2010

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նախօրեին հրավիրել է խորհրդակցություն` նվիրված սոցիալապես անապահով խմբերի քաղաքացիներին ծառայությունների դիմաց տրվող դրամական օգնության հարցերին:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը կարևորել է պետության կողմից սոցիալապես անապահով խավերի նկատմամբ հատուկ վերաբերմունքի ցուցաբերումը` այն համարելով սոցիալական արդարության հանգուցային բաղադրամասերից մեկը:

 

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել կառավարությանը` մոտակա ժամանակաշրջանում սոցիալապես անապահով խմբերին տրվող օգնության չափերի բարձրացման կապակցությամբ:

 

Խորհրդակցությանը մասնակցել են ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»