SELECTORNEWS
Загрузка...


06:20
23/05/2012

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հերքում է ԼՂՀ զինծառայողների կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին տեղեկատվությունը
10:44 | 29/ 03/ 2010

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը հերքել է Բաքվի տարածած տեղեկատվությունն այն մասին, որ իբրև թե Ղարաբաղի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ադրբեջանցի զինծառայող է զոհվել:

Ադրբեջանական ԶԼՄ-ները նախօրեին տեղեկատվություն էին տարածել, որի համաձայն՝ Ադրբեջանի բանակի զինծառայող Վուսալ Սալահլին մարտի 27-ին զոհվել է Թեզեքենդ գյուղի մերձակայքում ադրբեջանական բանակի դիրքերի գնդակոծման ժամանակ:

«Սա ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից տարածած հերթական ապատեղեկատվությունն է: Ղարաբաղյան կողմը պահպանում է հրադադարի ռեժիմը շփման գծի ողջ երկայնքով», - ասաց Հասրաթյանը:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»