SELECTORNEWS
Загрузка...

08:40
9/02/2012
ԼՂՀ նախագահը ցավակցական ուղերձ է հղել ՌԴ նախագահին
17:34 | 29/ 03/ 2010

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ. /Նովոստի-Արմենիա/. Մարտի 29-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևին` Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ, տեղեկացնում են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Ուղերձում ասված է. «Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն և զորակցություն եմ  հայտնում Ձեզ և Ռուսաստանի եղբայրական ժողովրդին Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած չարամետ ահաբեկչական գործողության կապակցությամբ, որը տասնյակ անմեղ քաղաքացիների կյանքեր է խլել:

Այս համաժողովրդական վշտի պահին մենք ձեզ հետ կիսում ենք կորստի ցավը, հոգու արիություն և տոկունություն մաղթում զոհվածների հարազատներին ու մերձավորներին»: -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»