SELECTORNEWS
Загрузка...

08:28
9/02/2012
СТЕПАНАКЕРТ, НКР.КАРАБАХ
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները կարևոր փուլում են. Մերզլյակով
10:42 | 30/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններն այսօր կարևոր փուլում են, Ստեփանակերտում լրագրողներին է ասել ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը, հաղորդում է Հայաստանի հանրային հեռուստատեսությունը (ՀՀՀ):

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տարածաշրջանային այցի շրջանակներում գտնվում էին Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքում, որտեղ հանդիպել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:

«Մենք արդեն ստացել ենք հայկական կողմի առաջարկները և մի քանի օր առաջ Մոսկվայում ու Փարիզում քննարկել ենք դրանք ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ», - մեջբերում է Մերզլյակովի խոսքերը ՀՀՀ-ն:

Ռուս համանախագահի խոսքերով, Բակո Սահակյանի հետ քննարկվել են այդ առաջարկներն ու մի շարք այլ հարցեր: «Իմ կարծիքով՝ բովանդակալից զրույց է ստացվել», - ասել է Մերզլյակովը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»