SELECTORNEWS
Загрузка...

08:35
9/02/2012
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հաղորդում է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին
19:24 | 30/ 03/ 2010

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը երեքշաբթի հաղորդել է ադրբեջանցի զինծառայողների կողմից հրադադարի խախտման մասին:

Հաղորդագրության համաձայն՝ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերն արձանագրվել են մարտի 29-ի լույս 30-ի գիշերը  և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում:  

«Հակառակորդը հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծել է Կորգան, Կարախանբեյլի, Բաշ Քարվենդ, Ջրաբերդ և Թալիշ ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Մամուլի ծառայությունից նշեցին, որ պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:--0—

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»