ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նախօրեին հանդիպում է ունեցել Հայկական միացյալ հիմնադրամի նախագահ, «Լինսի» հիմնադրամի փոխնախագահ Հարութ Սասունյանի հետ:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման և Հայրենիք-Սփյուռք կապերի ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցեր:
Երկրի ղեկավարը բարձր է գնահատել Հայկական միացյալ հիմնադրամի դերը տարբեր ծրագրերի իրականացման, սոցիալական օբյեկտների և կրթական օջախների կառուցման, ինչպես նաև Արցախը արտաքին աշխարհին ճանաչելի դարձնելու գործում:-0-
