SELECTORNEWS
Загрузка...

08:35
9/02/2012
ԼՂՀ ՊՆ հայտարարում է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին
17:56 | 16/ 07/ 2010

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը չորեքշաբթի հայտնել է ադրբեջանցի զինծառայողների կողմից հրադադարի ռեժիմի հերթական խախտման մասին։

Հաղորդագրության համաձայն, հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը գրանցվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Զինված ուժերի շփման գոտու մի շարք հատվածներում՝ հուլիսի 15-ի լույս հուլիսի 16-ի գիշերը և ուրբաթ օրվա ընթացքում։

«Հակառակորդը հրազենից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, կրակել է ղարաբաղյան ուժերի առաջավոր գծերը և այլ ուղղություններով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մամուլի ծառայությունից նշեցին, որ Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողների ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը լռել է։ -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»