SELECTORNEWS
Загрузка...


06:27
23/05/2012

ԼՂՀ նախագահը հանդիպել է սփյուռքահայ երիտասարդության ներկայացուցիչների հետ
13:32 | 30/ 07/ 2010

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/.  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հինգշաբթի հանդիպել է սփյուռքահայ երիտասարդության ներկայացուցիչներին, ովքեր մասնակցում էին «Ասպետ» ռազմամարզական ճամբարին, տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

«Պետության ղեկավարը կարևորել է սփյուռքահայ երիտասարդության մասնակցությունը հայրենիքում կազմակերպվող նմանատիպ նախաձեռնություններին՝ անվանելով դա հայրենասիրական դաստիարակության և Հայրենիքի ու Սփյուռքի միջև կապերի ամրապնդման առանցքային բաղկացուցիչներից մեկը»,- ասվում է հաղորդագրությունում։

Հանդիպմանը ներկա է եղել Արցախի կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը։ -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»