SELECTORNEWS
Загрузка...

08:38
9/02/2012
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին
17:39 | 30/ 07/ 2010

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը ուրբաթ հաղորդել է ադրբեջանցի զինծառայողների կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին:

Հաղորդագրության համաձայն՝ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերն արձանագրվել են հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը և ուրբաթ օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում:  

«Հակառակորդը հրազենից և դիպուկահար հրացաններից գնդակոծել է Հորադիզ, Քարվենդ, Բաշ-Քարվենդ, Սեյսուլան, Թալիշ և այլ ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Մամուլի ծառայությունից նշեցին, որ Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:--0—

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»