ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ Ասկերանի շրջանի Սզնեք գյուղում երեքշաբթի տեղի է ունեցել ադրբեջանաղարաբաղյան պատերազմի ժամանակ զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված աղբյուրի բացման հանդիսավոր արարողությունը:
Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից, աղբյուրի բացմանը ներկա էին մայրաքաղաքից ժամանած հյուրեր, Սզնեքի բնակիչներ:
Աղբյուրը, որն օծել են Հայ Առաքելական եկեղեցու արցախյան թեմի հոգևորականները, կառուցվել է քանդակագործ, ծնունդով սզնեքցի Սեյրան Թովմասյանի կողմից:
Արարողության ընթացքում աղբյուրի բացման նախաձեռնության հեղինակ Սեյրան Թովմասյանին «Մայրություն» ղարաբաղյան հասարակական կազմակերպության կողմից հանձնվել է «Մայրական երախտագիտություն Արցախի խիզախ զավակներին» մեդալը:-0-
