ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մամուլի ծառայությունը հայտարարել է, որ ադրբեջանցի զինծառայողները կրկին խախտել են հրադադարի ռեժիմը։
Հաղորդագրության համաձայն, հրադադարի խախտման շուրջ 15 դեպք է արձանագրվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի շփման գծի մի շարք հատվածներում օգոստոսի 24-ի գիշերը և ողջ օրվա ընթացքում։
«Հակառակորդ կրակ է արձակել Հադրուդի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջանների ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Մամուլի ծառայությունից նշում են, որ պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է։ -0-
