ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ ադրբեջանցի զինծառայողները կրկին խախտել են հրադադարի ռեժիմը:
Հաղորդագրության համաձայն, օգոստոսի 26-ի գիշերը և հինգշաբթի օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտման շուրջ 25 դեպք է գրանցվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Զինված ուժերի շփման գոտու մի շարք հատվածներում։
«Հակառակորդն ավելի քան 150 անգամ հրազենից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, կրակել է ղարաբաղյան ուժերի առաջնային գծերի ուղղությամբ՝ դեպի Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի տարածաշրջաններ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Մամուլի ծառայությունից նշում են, որ Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողների ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը լռել է։ -0-
