ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը նախորդ շաբաթ, անցած շաբաթների համեմատ, համեմատաբար նվազել են, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից՝ հղում անելով ԼՂՀ Պաշտպանության նախարարության տեղեկատվության և քարոզչության բաժնին:
Տեղեկատվության համաձայն, օգոստոսի 23-28-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը հիմնականում Կալաշնիկով տեսակի ավտոմատներից և «СВД» տեսակի դիպուկահար հրացաններից Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջանների ուղղությամբ տեղակայված ղարաբաղյան առաջնային դիրքերի ուղղությամբ շուրջ 300 կրակոց է արձակել:
«ԼՂՀ Պաշտպանության բանակի զինծառայողների կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը լռել է», - նշվում է ԼՂՀ Պաշտպանության նախարարության տեղեկատվության մեջ:-0-