SELECTORNEWS
Загрузка...

08:42
9/02/2012
Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը. ԼՂՀ ՊՆ
14:05 | 31/ 08/ 2010

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ սահմանային գոտու մի շարք հատվածներում ադրբեջանցի զինծառայողները կրկին խախտել են հրադադարի ռեժիմը:

«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրած հաղորդագրության համաձայն, փետրվարի 30-ի լույս գիշերը և երկուշաբթի  օրվա ընթացքում արձանագրվել է հրադադարի խախտման 19 դեպք։

«Հակառակորդը դիպուկահար զենքից գնդակոծել է ղարաբաղյան դիրքերը՝ Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջանների ուղղություններում կրակային ոչնչացման նշանակետ օգտագործելով 405 փամփուշտ»,- ասվում է հաղորդագրությունում։

Մամուլի ծառայությունից նշեցին, որ Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համարժեք գործողություններից հետո հակառակորդը լռել է: -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»