SELECTORNEWS
Загрузка...


06:37
23/05/2012

Ստեփանակերտում անցկացվել է «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը
17:44 | 01/ 09/ 2010

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթն անցկացվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի փոքր ստադիոններերից մեկում:

Ինչպես հայտնում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից, մրցությանը մասնակցել է երեք ընտանիք, որոնք ճանաչվել են հանրապետական մրցույթների լավագույն մարզական ընտանիքները:

Ամեն թիմ իր մեջ ներառել է ընտանիքի երեք անդամ՝ հորը, մորը և երեխային: Մրցակցության մասնակիցներն իրենց ուժերն են չափել չորս վարժություններում՝ թռիչք տեղից, գնդակի նետում դեպի զամբյուղ, պարանի ձգում և խաղային հերթափոխություն:

Մրցակցությունների տվյալներով, առաջին պատվավոր տեղը զբաղեցրել է Մելքումյանների ընտանիքը, երկրորդը՝ Դոլուխանյանների ընտանիքը, երրորդ տեղին է արժանացել Գալստյանների ընտանիքը:

Մրցույթի մասնակիցներին նվերներ և խրախուսական պարգևատրումներ են հանձնվել:

«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի կազմակերպիչն է ԼՂՀ կառավարությանն առընթեր Սպորտի պետական կոմիտեն: -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»