SELECTORNEWS
Загрузка...

08:41
9/02/2012
Ստեփանակերտում Ղարաբաղի պետական գերատեսչությունների շրջանում մինի-ֆուտբոլի առաջնություն է անցկացվել
13:33 | 02/ 09/ 2010

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ստեփանակերտում մինի-ֆուտբոլի առաջնություն է անցկացվել Լեռնային Ղարաբաղի նախարարությունների և գերատեսչությունների աշխատակիցների շրջանում:

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը, առաջնությանը մասնակցել են Ստեփանակերտի քաղաքապետարանի, ԼՂՀ ոստիկանության, ֆինանսների նախարարության և «Ղարաբաղ Տելեկոմ» հեռահաղորդակցական ընկերության թիմերը:

Ֆուտբոլային պայքարը ընթացել է երկու խաղակեսով՝ յուրաքանչյուրը 15-ական րոպե:

Առաջնության հաղթող է դարձել «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության թիմը, երկրորդ տեղում է ԼՂՀ Ոստիկանության թիմը, երրորղ տեղն է զբաղեցրել Ֆինանսների նախարարության թիմը:

Սռաջնության մասնակիցներին նվերներ և խրախուսական մրցանակներ են հանձնվել: Առաջնության լավագույն խաղացող է ճանաչվել «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության թիմը ներկայացնող Վարուժան Եսայանը:

Մինի-ֆուտբոլի առաջնությունը կազմակերպվել է ԼՂՀ կառավարությանն առընթեր Սպորտի պետական կոմիտեի և Ստեփանակերտի քաղաքապետարանի նախաձեռնությամբ:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»